Հետևելով հայտնի զույգերի աղմկոտ ապահարզաններին, երբեմն թվում է, թե զույգերի միջև անհամաձայնություններն ի զորու են այրելու բոլոր կամուրջները: Սակայն դա օրինաչափություն չէ. շատ հարաբերություններ շարունակում են մնալ տևական ու ամուր։ Եվ քոնն էլ կարող է լինել այդպիսին:

Հետևելով հայտնի զույգերի աղմկոտ ապահարզաններին, երբեմն թվում է, թե զույգերի միջև անհամաձայնություններն ի զորու են այրելու բոլոր կամուրջները: Սակայն դա օրինաչափություն չէ. շատ հարաբերություններ շարունակում են մնալ տևական ու ամուր։ Եվ քոնն էլ կարող է լինել այդպիսին:

Որպես ուղեցույց` մենք կվերցնենք մի այնպիսի զույգ, որին սովորաբար «ընդմիշտ միասին» բնորոշումն են տալիս: Նրանք չափազանց կապված են ու թվում է` փորձում են հասնել իդեալական հարաբերությունների: Բնականաբար,ամուր հարաբերության առաջին գրավականը միևնույն արժեքային համակարգն է, հատկապես` ընտանիքի և երեխաների հարցում: Սակայն հոգեբանները մատնանշում են մեկ այլ, ոչ պակաս կարևոր գործոն` միասնական սովորությունների մշակումը: Զրուցել ենք հարաբերությունների ուսումնասիրությամբ զբաղվող մի խմբի հետ և փորձել հասկանալ` իրականում ինչ ասել է սովորություն:

Օրինակ՝ վիճելուց հետո հաշտվելու` մեր առաջարկած մարտավարությամբ առաջնորդվելը ձեր սերը կամրապնդի ընդմիշտ... կամ այնքան, որքան դուք եք ցանկանում:

Երբ որոշ կանայք ընկերոջդ մեջ տեսնում են մի մարդու, իսկ դու` բոլորովին այլ

Կիրքը երկարաձգելու ամենամեծ գաղտնիքներից մեկը դժվար չէ յուրացնել: Փորձիր զուգընկերոջդ մեջ միշտ լավը տեսնել ու նրան էլ օգնիր, որ նույն կերպ վարվի: Մենք, իհարկե, չենք առաջարկում, որ անտեսես նրա սխալները կամ ձևացնես, թե սիրալիր է քո հանդեպ, երբ իրականում սրիկայի պես է իրեն պահում: Խոսքն ավելի շատ այն մասին է, որ փոխես մոտեցումդ ու գնահատես նրա բոլոր հրաշալի գծերը, որ քեզ դուր են գալիս:

Օրինակ՝ եթե նա ամբողջովին գործով է տարված ու վերջին մի քանի գիշերները չեք էլ խոսում իրար հետ, մի՛ շտապիր դժգոհել: Դրա փոխարեն մտածիր` որքան ես հարգում նրա ձգտումն ու նպատակասլացությունը: Եթե դու ես գործի մեջ խրված, հիշեցրու նրան, թե ինչքան է սիրում բոլորի ներկայությամբ հպարտանալ իր ընկերուհու կամ կնոջ նպատակասլացությամբ: Բացի այդ, բացասականը վանելով և փոխարենը կենտրոնանալով այն հատկանիշների վրա, որոնք գրավում են երկուսիդ էլ, կարթնացնեք միմյանց նկատմամբ կիրքը, ինչպես ձեր առաջին հանդիպումների ժամանակ էր:

«Երբ նոր են սկսում հանդիպել, բոլոր զույգերն էլ միմյանց իդեալականացնելու հակում ունեն»,- վստահեցնում են հոգեբանները: Սակայն 6-12 ամիս հետո այս ամենը սովորաբար նվազում է: Ամենևին զարմանալի չէ, որ սխալների վրա կենտրոնանալը կարող է հիասթափության հանգեցնել: Իսկ լավն ու դրականը մտքում մշտապես վառ պահելը ձեր կապն ավելի ամուր կդարձնի:

Երբ վիճելիս անկեղծ ես լինում

Ընդունված է մտածել, որ հաճախ հարաբերություններ պարզող զույգերը միասին երկար լինել չեն կարող: Բայց խնդիրն այն է, թե ինչպես, այլ ոչ թե որքան հաճախ եք վիճում որևէ հարցի շուրջ: Եթե ձեր «կռվարարությունը» հասնում է մինչև ուժի գործադրման, ուրեմն ձեր սիրավեպն ամուր լինելու քիչ հավանականություն ունի:

«Վեճերն անխուսափելի են, սակայն անվայել պահվածքը, ասենք՝ անուններ կպցնելը կամ մատ թափ տալը միմյանց նկատմամբ, արհամարհանքիդրսևորում է: Սա սիրո համար քայքայիչ թթու է»,- ասում է հարաբերությունների հետազոտությամբ զբաղվող Ջոն Գոթմանը, ով Սիեթլի «Գոթման» ինստիտուտի հիմնադիրներից է: Հակառակ սրան՝ եթե խնդիրները պարզում եք` միմյանց նկատմամբ հարգանք դրսևորելով, վեճի արդյունքում նույնիսկ ավելի եք մտերմանում:

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ելքը բարեհաջող կարող է լինել մեղմ նախաբանի դեպքում: «Մեղմ նախաբանը» մոտավորապես այսպիսին է. ասենք ընկերդ մի երեկո անսպասելի հրաժարվում է գալ արդեն ծրագրած հանդիպմանը:

«Դու կատարյալ սրիկա ես» պոռթկալու փոխարեն ավելի լավ է ասես. «Լսի՛ր, ի՞նչ է պատահել: Շատ տխրեցի, որ այդպես, վերջին վայրկյանին հրաժարվեցիր գալ»: Կամ եթե դու ես ամեն ինչ փչացրել, փորձիր մեղմել նրա զայրույթը` ասելով. «Հասկանում եմ զայրույթիդ պատճառը»: Ավելի շատ համագործակցող, քան մարտնչող մոտեցումն օգնում է վեճը քննարկման վերածել: Եվ եթե ձեզանից որևէ մեկն, այնուամենայնիվ, պոռթկում է (նման բան անսպասելիորեն կարող է լինել), խախտվում է հավասարակշռությունը:

«Իրադրությունը շտկելու անկեղծ քայլեր արա. ներողություն խնդրիր, հետո ծիծաղիր ու շոյիր նրան` լարվածությունը ցրելու համար»,- խորհուրդ է տալիս Գոթմանը: Նման քայլերը հուշում են զուգընկերոջդ, որ, անկախ նրանից, թե ինչի շուրջ եք վիճում, դուք երկուսով շարունակում եք մեկ ամբողջություն մնալ:

Երբ ունեք միևնույն վատ սովորությունները

Մի քանի ժամ անցակցնել լողավազանում, ժամերով ընկերների հետ շփվել ինտերնետով, հիվանդ ձևանալ ու ամբողջ օրն անցկացնել անկողնում... Մեզանից յուրաքանչյուրը կանոնները խախտելու կամ իրեն վատ պահելու առնվազն մեկ-երկու հնարավորության ունի: Իսկ երբ ընկերոջդ հետ համաձայնության ես գալիս, թե որ «օրինազանցություններն» են համեմատաբար ավելի ընդունելի և որոնք` ոչ, անմիջական դրական ազդեցություն ես ունենում ձեր հարաբերությունների երկարակեցության վրա: «Մեղսավոր», բայց ոչ վնասակար արարքները նույնպես նպաստում են սիրո երկարակեցությանը:

Եթե կարողանաք երկուսով կյանքի որոշ դրվագներում մի փոքր անպատասխանատվություն դրսևորել (իհարկե՝ չափի մեջ, այն սահմաններում, որ յուրաքանչյուրդ է հարմար գտնում), հետաքրքիր զգացողություններ կունենաք: Եվ այսպես, պետք չէ հապաղել «վատը» լինել, միայն թե զգո՛ւյշ եղեք` վերջում ոստիկանական բաժանմունքում չհայտնվեք:

Երբ բավարարում եք միմյանց կամակոր պահանջները

Ինչպես գիտես, սուպեր սեքսուալ, անկողնում չափազանց կրքոտ մարմինը հրաշքներ է գործում, երբ հերթը հասնում է հարաբերությունները խորացնելուն: Հարաբերությունների առաջին ամսվա համար դա խնդիր չէ. ձեր մարմիններն ամբողջությամբ նոր են միմյանց համար, և դուք միշտ առիթ եք փնտրում՝ մերկ ու հորիզոնական դիրքում լինելու: Սակայն որոշ ժամանակ անց ձեր ննջասենյակային անհատականությունները սկսում են երևան գալ: Եվ երբ տեղյակ ես լինում` ինչ է դիմացինին դուր գալիս, ամեն ինչ ավելի հրաշալի է դառնում:

«Անկողնում մարդիկ բաժանվում են երկու խմբի` կրքոտ սեքսի ձգտողներ և հանգիստ սեքս նախընտրողներ»,- ասում է սեքսապաթոլոգ Իրան Քերները: Կրքոտ սեքսի ձգտողները շատ շուտ են ձանձրանում և միշտ ուղիներ են փնտրում նոր զգացողությունների համար: Հանգիստ հարաբերությունների ձգտողները կարող են գրգռվել չնչին բաներից:

«Սակայն այս տեսակի պարագայում կարևորն ընթացքն է,- բացատրում է Քերները: - Երբ նրանց դուր է եկել ինչ-որ բան, դժվար են անցնում նոր տարբերակի. նրանք չունեն կրքոտ սեքսի սիրահարների դրայվը, որպեսզի անընդհատ նոր դիրքեր փորձեն»: Եթե երկուսդ էլ նույն տեսակին եք պատկանում, միմյանց բավարարելն ավելի հեշտ կլինի: «Սակայն եթե հակառակ բևեռներում եք, պետք է ժամանակ առ ժամանակ քննարկեք ձեր սեքսուալ նախասիրությունները»,- խորհուրդ է տալսի Քերները:

Երբ երկուսդ էլ մի անկյունում պահած բազմաթիվ անակնկալներ ունեք

Միմյանց մասին նոր մանրամասներ բացահայտելը (ասենք` իմանալ, որ զուգընկերդ յոթ տարեկանում մյուզիքլում է խաղացել, կամ խոսակցության ընթացքում միջանկյալ ասել, որ ճապոներեն մինչև 20-ը հաշվել գիտես) նպաստում է նեյրոհաղորդիչ դոպամինի առաջացմանը, ինչն էլ արթնացնում է հրապուրանքի զգացողություն: Նման պահեր ապրելը դժվար չէ: Դա կարող է միասին ոչ ստանդարտ որևէ բանով զբաղվելը լինել:

Օրինակ՝ կարող եք չինական կերակրատեսակ փորձել կամ օպերային ներկայացում դիտել` պարզապես մի նոր բան անելու համար: Կարող ես նրան իր անցյալից հարցեր տալ կամ խնդրել, որ ասի` ինչ է պատրաստվում անել մոտ ապագայում: Այս կերպ մշտապես կպահպանվի նոր սկսվող հարաբերությունների այն հետաքրքրական փուլը, երբ փորձում էիք դանդաղ ճանաչել միմյանց: Նորությունների հոսքի մշտական առկայությունը այն «դեղամիջոցն» է, որը չի թողնի, որ միմյանց նկատմամբ ձեր հետաքրքրությունը մարի:

Լուսանկարները ըստ HMI-ի