Տուր այս հարցերը քո տղամարդուն և... նայիր ինքդ քեզ կողքից: Cosmo փորձագետները հատուկ մշակել են թեստը`ստուգելու նրա վերաբերմունքը քո նկատմամբ: Դե ինչ, գնացինք...
Եթե դու շատ փող ունենայիր, ինչպե՞ս կանցկացնեինք իմ ծննդյան օրը
Իհարկե, նա կթվարկի բաներ, որոնք, իր կարծիքով, քեզ դուր կգան: Եթե նա նշի որևէ բան, որը դուք արդեն արել եք, սակայն փոքր-ինչ ձևափոխված, ասենք, էժան ակումբում փեյնթբոլի փոխարեն առաջարկելով ավելի թանկարժեք հրաձգարան, նշանակում է` նա այնքան էլ նուրբ հոգեբան չէ և առաջնորդվում է նախկին փորձով: Իսկ ահա եթե առաջարկի այնպիսի զբաղմունք, որը դուր է գալիս իրեն, բայց ոչ քեզ, դատիր նրա նրբանկատության մասին: Իսկ եթե նա ինչ-որ անսպասելի բան մտածի, դու կպարզես, թե նա ինչ պատկերացում ունի քո գաղտնի ցանկությունների վերաբերյալ:
Ի՞նչ խմիչքի ես նմանեցնում ինձ
Վեսթերնների ընտրանին, օրինակ` սոդայով վիսկին, վկայում է այն մասին, որ դու նրա համար հարազատ ու վստահելի մարդ ես: Իսկ ահա անսպասելի կոկտեյլը բնութագրում է քեզ որպես բարդ և անկանխատեսելի մարդու: Եթե դու ոչ ալկոհոլային կոկտեյլ ես, ուրեմն նա ուժեղ կիրք չի տածում քո հանդեպ: Իսկ եթե նա թեյի ու սուրճի գիտակ է և քեզ էլ նույնացնում է որևէ կոնկրետ տեսակի հետ, այն էլ` սիրելի տեսակի, ապա ամեն ինչ ավելի քան լավ է:
Ի՞նչ համակարգչային խաղ կարող էինք խաղալ միասին
Այստեղ ամեն ինչ կախված է խաղի տեսակից: «Կրակոցի» խաղում են այն աղջիկների հետ, որոնց վստահում են իբրև ընկերոջ: Ռազմավարական խաղեր խաղում են նրանց հետ, ում ինտելեկտը և զսպվածությունը հարգանք են առաջացնում: Խմբային մրցավազքեր կազմակերպում են կրքոտ կանանց հետ: Իսկ եթե քեզ հրավիրում են վիրտուալ աշխարհ, ձեր հարաբերություններում բազում չասված բաներ կան: Եթե նա հրաժարվում է առհասարակ խաղալ քեզ հետ, դա մի դիտարկիր որպես անվստահություն. յուրաքանչյուրը պետք է ունենա անձեռնմխելի մասնիկ իր կյանքում:














































































