Ջեք Հուրվիթսը collegehumor.com կայքում գրեթե միշտ աշխատում է տղամարդկանց հետ: Բայց նաև լավ գիտի կանանց (4 քույր ունի): Նրան խնդրել ենք բացատրել` ինչպես հասկանալ, որ տղամարդը սիրահարված է մեզ:

Ողջ կյանքում շրջապատված եմ եղել կանանցով և տեղում կարող եմ գուշակել` ինչ եք մտածում: Բայց եթե անկեղծ լինեմ, պետք է խոստովանեմ, որ, այնուամենայնիվ, կան բաներ, որ չեմ հասկանում:
Համառոտ կներկայացնեմ ցանկս.

«Սառեցված յոգուրտ». դրա փոխարեն ընդամենը պաղպաղակ պատվիրիր, գրողը տանի:

«Փոքրիկ պայուսակներ». մեզ եք խնդրում, որ պահենք ձեր դրամապանակը, բջջային հեռախոսն ու բանալիները: Այդ դեպքում ի՞նչ եք այդ պայուսակի մեջ տեղավորում:

Իսկ այս մեկն ինձ իսկապես հունից հանում է. պատահականություններ» եք վերլուծում` պարզելու համար, թե արդյոք այդ տղային դուր եք եկել:

Կատարելով քաղաքացիական պարտքս՝ ստորև ներկայացնում եմ, թե իրականում ինչի վրա պետք է ուշադրություն դարձնեք:

Ահա՛ թե ինչպես ենք մեզ պահում, երբ դուր եք գալիս մեզ:

Հաղորդագրություն ենք ուղարկում կեսօրից մինչև ժամը 5-ն ընկած ժամանակահատվածում

Զանգերի կամ հաղորդագրությունների հաճախակիությունից չէ, որ պետք է եզրակացնել` նա քեզ հավանում է, թե` ոչ: Քո նկատմամբ տղամարդու հետաքրքրվածությունը (ենթադրենք մի քանի անգամ եք
հանդիպել) իրականում արտահայտվում է ոչ թե նրանով, թե քանի հաղորդագրություն է քեզ ուղարկում, այլ՝ երբ: Կեսօրից առա՞ջ: Քիչ հավանական է: Ի վերջո աշխատում է:

Ավելի հարմար է 12-ից մինչև 17-ն ընկած ժամանակահատվածը: Ողջ օրվա ընթացքում չի գրում, համբերում է ոչ միայն չափից ավելի հուսահատ չթվալու համար, այլ նաև ժամանակ է տալիս և՛ իրեն,
և՛ քեզ՝ հանդիպման լուրջ ծրագիր կազմելու համար:

Այդ ժամից հետո ուղարկված ցանկացած հաղորդագրություն նշանակում է, որ դու վերջին պլան մղված մեկն ես, կամ այդ երեկոյի համար նախնական ծրագրերը փոխվել են, ու հիմա տնից դուրս գալու
ցանկություն ունի: Եթե առավոտյան 4-ն է, ու գրում է. «Բարև, քաղցրի՛կս: Ես քաղաքում եմ, խմում եմ և ուզում եմ քեզ տեսնել, արի հանդիպենք», մոռացիր նրա մասին կամ, ավելի լավ է, ոստիկանություն
զանգահարիր:

Բամբասում ենք ընկերներիդ հետ

Մեր մեջ ասած՝ մենք էլ ենք դիտել Sex and the City ֆիլմը ու գիտենք` ինչ մեծ ազդեցություն կարող են ունենալ ընկերներդ: Եթե համարում են, որ իրենց կոկտեյլ հյուրասիրելը մեզ դուր է եկել,
ուրեմն դրամապանակներս կքամեն մինչև վերջ:

Նման դեպքերում մենք ինչ-որ տեղ նաև հույս ենք փայփայում, որ նրանց (ընկերուհիներիդ) կաշառելով` կլսենք քո մասին մի քանի արտառոց պատմություն: Մի լավ կծիծաղենք` լսելով, օրինակ,
թե ինչպես ես համալսարանում, ինքնամոռաց բամբասելով, քայլել ու բախվել դեկանին: Բայց մի զգուշացում. նրանք կարող են ջրի երես հանել նաև քեզ համար ոչ այնքան ձեռնտու մանրամասներ:

Օրվա ընթացքում որևէ տեղ ենք հրավիրում

Եթե ուզում է որևէ բան խմեք իր բնակավայրի մոտակայքում, մտքին մի բան դրել է: Նա թեթևակի կարբեցնի քեզ, հետո «շատ պատահական» մտքով կանցնի իր տուն տանել ու կփորձի իրականացնել մտադրությունը: Նա, ով հրավիրում է ընթրիքի, իսկապես ցանկություն ունի քեզ ավելի լավ ճանաչելու, դեռ ավելին՝ մտածում է՝ այնքան գեղեցիկ ես, որ թույլ լուսավորության ու ալկոհոլի կարիք չկա:
Լավագույն տարբերակն այն է, երբ ցանկություն է հայտնում հանդիպել քո տան մոտակայքում:

Եվս մեկ նկատառում. երբ առաջարկում ենք, որ դուք ընտրեք ռեստորանը, չի նշանակում` ծուլանում ենք ինքներս դա անել: Մենք դա անում ենք` վստահ լինելու, որ ընթրիքից հաճույք կստանաք:

Էլեկտրոնային նամակ ենք գրում

Ընկերուհիներս շատ են բողոքում, թե իրենցով հետաքրքրվող տղամարդը զանգելու փոխարեն e-mail է գրում: Պետք չէ դրան վատ վերաբերվել: Եթե աշխատանքային օրվա ընթացքում է ուղարկում, նշանակում է, որ աշխատանքի մեջ խրված է ու լարված, և դու նրան կօգնես հաճելիորեն ցրվել:

Զգույշ եղիր այն տղամարդկանցից, ովքեր նախընտրում են Facebook-ով հաղորդակցվել: Տղամարդիկ այն օգտագործում են հաճույքի համար: Շատ հավանական է, որ «նա միայն քո պատին չէ, որ գրում է»:

Գրողը տանի, շատ հնարավոր է նույնիսկ այլ թռչնակների է փորձում գրավել: Facebook-ում խայծ գցելով զբաղված տղայից ավելի անկայուն անձնավորություն չկա: