Հովհարի մի կոկետ թափահարում, փոքրիկ «անմեղ» խաղ ականջօղի հետ, սլացիկ վայրէջք վզնոցի վրայով... և նա, անխոս, գերված է: Վիզ, շուրթեր, ականջներ, ձեռքեր, դաստակ... Կնոջ մարմնի այս հատվածները գրավիչ են: Սակայն սա չի խանգարում կանանց տղամարդկանց էլ ավելի խենթացնել` դիմելով զարդերի օգնությանը:

Կանացի այս խորամանկությունն ունի շատ հին արմատներ. երբ դեռ չկային բոլորիս ծանոթ ականջօղերը, մատանիներն ու վզնոցները, կանայք պարզապես ներկում էին իրենց մարմնի համապատասխան հատվածները, օգտագործում էին խեցիներ, ատամներ ու կենդանիների (ժանիքներ ու) ոսկորներ: Դարերի ընթացում զարդերը փոխվել են, սակայն նպատակը մնացել է նույնը` գեղեցիկ լինել և գրավել տղամարդկանց: Cosmo-ն փորձել է պարզել, թե ինչպես են վերաբերվում կանանց այս քմահաճույքին տղամարդիկ:

1. Ինձ սարսափելի գրավում են ականջօղերը, հատկապես` երկար: Դրանք ինձ մոտ զուգորդվում են կանացիության հետ: Երկար ականջօղերով կինն անմիջապես գրավում է իմ ուշադրությունը:

Արմեն, 25 տ.

2.Կանացի զարդերի մեջ ինձ գրավում են սիմվոլիկաները, սակայն եթե դրանք օգտագործվում են մտածված: Դրանք ինձ վրա ենթագիտակցական մակարդակով են ազդում` ստեղծելով հարազատության զգացում:

Արսեն, 29 տ.

3. Զարդերն ինձ մոտ ասոցացվում են կոնկրետ մարդու հետ: Մայրս փիրուզից վզնոց է կրում, և ամեն անգամ փիրուզե որևէ զարդ տեսնելով` հիշում եմ նրան:

Կարեն, 26 տ.

4. Ինձ անչափ գրգռում են փոքր ականջներն ու փոքր ականջօղերը. ակամայից ականջն «ուտելու» ցանկություն է առաջանում:

Գարիկ, 32 տ.

5. Շատ եմ սիրում, երբ աղջիկը կրում է շատ քանակությամբ բարակ ապարանջաններ: Դրանք անչափ սեքսուալ են, իսկ զնգզնգոցն ուղղակի խենթացնում է:

Անդրեյ, 35 տ.

6. Տանել չեմ կարողանում փիրսինգը` մարմնի և ոչ մի հատվածում: Իմ կարծիքով՝ դա հակասեքսուալ է և վնասակար:

Ռաֆայել, 27 տ.

7. Զարդերն ինձ համար մոնիթորինգի պես մի բան են. դրանով կարող ես որոշել կնոջ սոցիալական կարգավիճակը, աշխատավարձի չափն ու էսթետիկական պատկերացումները:

Խորեն, 29 տ.

8. Չեմ սիրում բրենդային (բրենդի խորհրդանիշով) զարդեր. որքանո՞վ է հաճելի վզից կախել որևէ ընկերության լոգոտիպը։

Հարություն, 23 տ.

9. Գնահատում եմ, երբ կինը կրում է հին զարդեր: Դրանք իմ մոտ նոստալգիա են առաջացնում. երևի կապված է գենետիկ հիշողության հետ:

Տիգրան, 28 տ.

10. Շատ սեքսուալ եմ համարում բարակ շղթայով վզնոցները և փոխարենը` տանել չեմ կարողանում հաստ շղթաները: Կանացի վիզն ինքնին գեղեցիկ է, և պետք չէ այն շատ «ծանրաբեռնել»:

Դավիթ, 30 տ.

Լուսանկարը՝ ըստ HMI-ի՝