Տնային աշխատանք
Ես սկզբունք ունեմ` շատ բացասաբար եմ վերաբերվում ոչ գրագետ մարդկանց: Ամռանը մենք մի քանի օր անցկացրինք մեր հարազատների ամառանոցում: Այնտեղ ես ծանոթացա նրանց հարևանի՝ շատ հաճելի երիտասարդի հետ: Քաղաք վերադառնալուց հետո նրանից նամակ ստացա: Ի՛նչ խոսք, լինում են դեպքեր, երբ մարդը չի կողմնորոշվում՝ որտեղ դնել ստորակետը,... →
Երեխայի մասին մտքերը կարող են թե՛ մայրանալու ցանկություն առաջացնել, թե՛ վախ ու կասկած: Արդյո՞ք դու պատրաստ ես 9 ամիս ապրել երկուսի փոխարեն, այդպիսի հսկայական պատասխանատվություն կրել, անքուն գիշերներ անցկացնել, թեկուզ և ժամանակավոր, բայց հրաժարվել աշխատանքային հնարավորություններից ու լիովին նվիրվել փոքրիկին... Հիմա հերթով քննենք...
Ըստ... →
Հարսանիքը մեզ համար կյանքի կարևորագույն պահերից մեկն է: Ամեն ինչ պետք է լինի անթերի կազմակերպված, հենց այնպիսին, ինչպիսին մենք երազում էինք դեռ մանկության տարիներից ի վեր:
Ըստ Մարգարիտա Եսոյանի
Ի՞նչ կարծիքի ես, եթե մեր բոլոր պահանջներին ավելացնենք նաև «ամենանորաձև» լինելու պահանջը:
Յուրաքանչյուր տարի հարսանեկան զգեստները,... →
Սխալնե՞ր, այո՛, իհարկե, մենք էլ ենք սխալվում և երբեմն՝ մի քիչ շատ։ Հայտնվում ենք «փոքրիկ փակուղիներում», սակայն ընդամենը մի քանի րոպե անց անամոթաբար գտնում ենք դրանք հումորով շրջանցելու բոլոր տարբերակները :) Անդրադարձը՝ Գայանե Ասրյանի
Քեզ երկար սպասեցնել չենք տա, միանգամից կնկարագրենք այն իրավիճակները, որտեղ դու պետք է փայլես... →
Մենք հարցրինք տղաներին, թե ինչպես են նրանք ցուցադրում իրենց հոգատարությունը, երբ հարաբերություններն իրենց համար կարևոր են դառնում:
«Երբ պայմանավորված ենք բարում, ես գնում եմ ավելի վաղ և պատվիրում եմ նրա սիրած խմիչքը»։
Նվեր
«Հարդարում եմ անկողինն առավոտյան, մինչ նա հագնվում է»:
Արմեն
«Ես նրան իջեցնում եմ մուտքի... →
Գույնի երկարատևություն
Մազերը հաճախակի ներկելը վնաս է հասցնում ոչ միայն քո դրամապանակին, այլև մազերին: Որպեսզի մազերիդ գույնը համեմատաբար ավելի երկար պահպանվի, գնիր հատուկ քսուք, որը կամրացնի երանգը` միաժամանակ խնամելով ու սնուցելով մազերդ:
Օնլայն հաճույք
Գրաֆիկդ այնպիսին է, որ տուն ես վերադառնում միայն ուշ երեկոյան, ու այդ... →
Կարևոր հյուրը
Հինգ տարվա համատեղ կյանքից հետո ես ու ամուսինս որոշեցինք բաժանվել: Սկզբում ամեն ինչ այնքան էլ հարթ չէր ընթանում, և մենք երկար ժամանակ չէինք շփվում: Աստիճանաբար հարաբերությունները սկսեցին կարգավորվել և նախկին ամուսինս նույնիսկ հրավիրեց ինձ իր նոր տան բացմանը: Սկզբում չէի ուզում գնալ, սակայն մենք ունենք բազմաթիվ ընդհանուր... →
Dallas սերիալի աստղ Ջոշ Հենդերսոնը պատմում է այն փոքրիկ գաղտնիքների մասին, որոնք օգնում են գրավել տղամարդու սիրտը: Ի դեպ, նրա խոսքերով, սիրո հարցերում տղամարդիկ շատ մեղմ են:
Հ.: Dallas-ի գլխավոր հերոսուհիներից մի քանիսը շատ բռնկուն ու էմոցիոնալ արարածներ են: Ինչո՞ւ են տղամարդիկ տարվում այդպիսի կանանցով իրական կյանքում:
Պ.: Երբեմն տղամարդիկ... →
Կանանց թվում է` տղամարդիկ պետք է ինչ-որ չափով տեղյակ լինեն սանրվածքներից կամ դիմահարդարման միջոցներից. դե, ի վերջո լեռներում չեն ապրում: Այժմ շտկում ենք սխալը. նրանք պատկերացում անգամ չունեն դրանց մասին: Պարզել են մեր ամերիկյան գործընկերները:
Մի անգամ գանգրացնող արդուկս օգտագործելուց հետո թողել էի մահճակալիս: Երբ տուն վերադարձա,... →
Կան ընկերներ, որոնք միշտ քո կողքին են լինում, դժվար պահերին աջակցում ու թևեր են տալիս... Սակայն կան նաև ընկերներ, որոնք անտանելի են. ցանկացած պահի կարող են փչացնել տրամադրությունդ և օգնելու փոխարեն նոր խնդիրներ ստեղծել։ ՈՒ հակառակի պես նրանք էլ միշտ կողքիդ են լինում: Նրանց բացասական ազդեցությունը դժվար չէ նկատել. այսպիսի ընկերների... →
Կանգնեցրու աճը
Հաշվե՞լ ես, թե որքան գումար ես ծախսում մազերի աճը դանդաղեցնող միջոցների վրա: Գիտես` կա մի բնական միջոց, որը պակաս արդյունավետ չէ: Քեզ անհրաժեշտ են խաղողի ողկույզներ, որոնք պետք է մեջտեղից կիսես ու տրորես մաշկիդ: Այս պրոցեդուրան պետք է անել մազահեռացումից անմիջապես հետո և որքան հնարավոր է` հաճախ: Օգտակար զբաղմունք
Կարո՞ղ... →
«Ուրախությունը կողքիդ մարդու մեջ չէ. այն դու ինքդ ես ստեղծում». 23-ամյա Աստղիկը գիտի՝ ինչպես երջանիկ լինել: Նա այժմ ակտիվ զբաղվում է իր սիրած գործով, ինչը երբեմն «աչքաթող» էր անում այն ժամանակ, երբ «singl» կարգավիճակում չէր:
Ըստ Աստղիկ Հարությունյանի
«Գուցե զարմանալի թվա, բայց ժամանակս շատ ավելի հագեցած է անցնում... →
Ինչո՞ւ մի տեսակ դարձար մա´մ, զարմանալ պետք չէ, ավելի լավ է կամաց-կամաց հայրիկի հետ պատրաստվեք իմ հարսանիքին ու մի լավ հարսանեկան նվեր պատրաստեք մեզ համար։ Ինչպես հասկացար` քննարկում ենք մեր հոգատար ծնողների հետ կոմպրոմիսի գնալու, միևնույն ժամանակ սեփական կյանքի սեփական որոշումները իրականացնելու նուրբ «դիվանագիտական»... →
Կան աղջիկներ, որոնց կյանքն ասես «գծած» է. նրանք տիրում են իրենց ուզած տղամարդուն, զբաղեցնում լավագույն աշխատատեղերը, դառնում իրենց երազած տան տիրուհին... և այս ամենն առանց քրտինք թափելու: Պետք չէ կատաղությունից գլուխը կորցնել: Կան միջոցներ, որոնք քեզ ավելի հաջողակ կդարձնեն, քան այդ «թռչնակներին»:
Անկասկած, մենք բոլորս... →
Պարզվում է` մենք ավելի երջանիկ ենք զգում որևէ նպատակ հետապնդելիս, քան դրան հասնելիս: Գիտնականները պարզել են, որ մեր ուղեղը պլանավորման ընթացքում ավելի շատ դրական հորմոններ է արտադրում: Դե, անհապաղ գործի անցիր՝ հետևելով այս օգտակար խորհուրդներին:
1. Նոր սանրվածք, որն ամբողջությամբ կփոխի արտաքինդ: Եթե նույնիսկ հենց վաղը չես փոխելու... →
Հերթական երեկույթի հրավիրատոմսը ձեռքումդ է: Այս երեկույթը նույնպես կանցնի շատ ուրախ, ինչպես նախորդները, բայց թող այս անգամ բոլոր մասնակիցները երեկույթի ավարտին խոսեն միայն քո մասին:
Տպավորիչ լինելն ու բոլորի ուշադրության կենտրոնում գտնվելն աննկարագրելի զգացում է: Ու երբեմն, լիցքաթափվելու ու զվարճանալու հետ մեկտեղ, ինչու չէ,... →
Մի տղա ծաղկեփնջով շտապում է ժամադրության, հարևանի աղջկան անակնկալ նվեր են ուղարկել, իսկ դու գզգզված մազերով, քիթդ կախ գնում ես սենյակի մի անկյունից մյուսը և պարտքդ ես համարում յուրաքանչյուր անգամ ինքդ քեզ հիշեցնել, որ տանել չես կարողանում այդ օրը:
Քեզ համար այն ընթանում է ոչ ավանդական սցենարով. դու նրա համար անակնկալ նվեր չես պատրաստել,... →
Երկարացրու ջեմպերի կյանքը
Ձմռան ցուրտ ամիսներին քո զգեստապահարանի ամենանախընտրելի հագուստը գործված ջեմպերներն ու սվիտերներն են: Որպեսզի հաճախակի լվանալուց հետո դրանք չկորցնեն իրենց թարմությունը, օգտագործիր գործվածքների համար նախատեսված լվացքի փոշիներ ու հեղուկներ: Նման միջոցների գինը տատանվում է 1000-3000 դրամի սահմաններում,... →
Տղամարդիկ բարձր են գնահատում փողկապ կապելու հմտությունը: Եթե դու դեռևս չես տիրապետում այդ արվեստին, մենք կօգնենք քեզ` քայլ առ քայլ ներկայացնելով դասական կապ ստանալու ձևը:
1. Անցկացրու փողկապը նրա վզով և լայն ծայրը թող ավելի երկար:
2. Լայն ծայրը խաչիր նեղ ծայրի հետ:
3. Այժմ, փաթաթիր լայն ծայրը նեղ ծայրի վրայով:
4. Անցկացրու լայն ծայրը... →
Խնդիրը` Լինել ուժեղ = լինել մենա՞կ
Հանդիպումների քանակը՝ շարունակական
Ես «տղամարդ աղջիկ» եմ: Մանկապարտեզում մամայիս ասում էին, որ ամենաաշխույժ երեխան եմ, դպրոցում «լիդեր» էին ասում, իսկ արդեն ինստիտուտում իմ անունը կնքվեց «ակտիվիստկա»: Ես ստիպում էի ինձ հետ հաշվի նստել, դասախոսներից պահանջում էի հարգանք ու իրենց... →