Կան արտահայտություններ, որոնց նույնիսկ ամենամտերիմ ընկերուհիները չեն կարող ադեկվատ արձագանքել: Ուրեմն զգուշ լինենք այդ արտահայտություններից, չէ՞: Ինչպես... ներքևում ներկայացված տասնյակին հետևելով.

1. Դու իրավացի էիր. քո նոր ընկերն, իրոք, շա՜տ sexy է:

2. Չեմ հասկանում, ի՞նչ է նա քո մեջ գտել:

3. Հոգ չէ, որ գիրացել ես: Մարդու լավ բաները պետք է շատ լինեն:

4. Քույրդ իսկական գեղեցկուհի է և քեզ ընդհանրապես նման չէ:

5. Դեմքիդ գույնն ինչ-որ այն չէ. հո հիվանդ չե՞ս:

6. Եվ ի՞նչ արեցիր այդ աշխատանքն ունենալու համար. կարճացրիր կիսաշրջազգե՞ստդ:

7. Երեկ խանութում տեսել եմ քո ճաշակով մի բաճկոն` շքեղ ու տոնական։

8. Աչքերդ որտե՞ղ էին. քո նոր ընկերն իսկական ոչնչություն է:

9. Այսօր շատ սիրունիկն ես: Հարդարվե՞լ ես, ինչ է:

10. Այսօր տեսքս այնքան էլ լավ չէ. փոխարենը՝ հիմա դու հնարավորություն ունես ինչ-որ մեկի հետ ծանոթանալու:

Լուսանկարները` ըստ HMI-ի