«Ամուսնացած եմ արդեն 7 տարի, 3 տարի առաջ նոր հետաքրքրություններ փնտրելու ակնկալիքով սկսեցի « աջ ու ձախ նայել». կինս այլևս ինձ չէր գրավում: Մի օր տեսա՝ քարտուղարուհիս ոտքը ոտքին գցեց, փեշը բարձրացավ ու նկատեցի, որ «կալգոտկան» կիսատ է...դուրս շատ եկավ...
Կնոջս հարցրի՝ դու զուգագուլպա ունես, կարմրեց, ես էլ կարմրեցի... Այդ օրվանից միայն աջ եմ նայում»,-ասում է մասնագիտությամբ իրավաբան Կարենը:
Պատրաստեց Գայանե Ասրյանը
Նորաձևության խորհրդատու` Սիրարփի Ադամյան
Հոգեբան` Վերգինե Եսայան
Ինչպես արդեն հասկացար, այսօր խոսելու ենք զուգագուլպաների, դրանց առեղծվածի ու այս տարվա նորաձևության տենդենցների մասին:
Զուգագուլպաները պատրաստում են պոլիամիդե թելից, որին ավելացնում են ակրիլ, բուրդ կամ բամբակ։ Պոլիամիդե թելի չափը (հաստությունը) նշվում է փաթեթավորման վրա և այն արտահայտվում է DEN միավորներով (8-450)։ Որքան հաստ է թելը, այնքան ամուր և երկարակյաց են զուգագուլպաները։ Մինչև 20 DEN ունեցող զուգագուլպաները համարվում են շատ բարակ. դրա պատռվելն իրենից որևէ դժվարություն չի ներկայացնում։ Այդ պատճառով նման զուգագուլպաներն ընտրում են հատուկ դեպքերի համար, իսկ ամենօրյա օգտագործման համար նախընտրելի են ավելի ամուր տեսակները։
Եթե դու գնել ես զուգագուլպաներ, որոնց վրա գրված է «Tactel», իմացիր, որ դրանք գործված են բարձր որակի պոլիամիդե թելով։ Եթե փաթեթավորման վրա նշված է «Doppio coperto»` նշանակում է, որ զուգագուլպաները կրկնակի պատված են լայկրայով, «Transparente»` թափանցիկ են, «Setificato»` մետաքսանման են։
Ասք «Զուգագուլպայի» մասին
«Մեր մոտ էնքան զուգագուլպա չեն հագնում, անկեղծ ասած` ձևն էլ եմ մոռացել... (ծիծաղում է), իսկ ավելի լուրջ ես միշտ հիացած եմ եղել կին ոստիկաններով, ոչ թե կերպարի, այլ անպայման բարակ ոտքերի ու սև զուգագուլպաների համար, ճգնաժամ ա~, ճգնաժամ...»
Հովհաննես 27 տ.
«Հիմնականում կանայք կրում են զուգագուլպա հատուկ անկողնու համար. կարծրատիպ կա, որ դա տղամարդկանց գրգռում է... այո, կա տղամարդկանց մի մաս, որոնց գրգռում են զուգագուլպաներով կանայք, դա ասոցիացիաների հետ է կապված... զուգագուլպան, հատկապես ցանցավորը, հիշեցնում է փողոցում կանգնած մարմնավաճառուհուն»:
Արտակ 31 տ.
«Զուգագուլպան սիրում է, որ իրեն կրեն բարձր ինքնասիրության տեր կանայք և այն արժանի մատուցեն: Իմանալով, որ դա շատ գայթակղիչ է հատկապես տղամարդկանց աչքերում, այնուամենայնիվ չեմ հագնում, դա ինձ համար չէ»:
Լենա 21 տ.
«Եթե շատ անկեղծ լինեմ, ես սիրում եմ հատկապես սեքսի ժամանակ դրա առակայությունը, երբ ատամներով ստիպված հանում եմ այն` նրան և ինձ ազատելով ավելորդ հոգսից (մի քիչ կարմրելով ծիծաղում է)»:
Արտյոմ (անունը փոխված է) 25 տ.
Մի քանի խորհուրդներ նորաձևության մասնագետից
Այս տարի նորաձևության մեջ առանձնահատուկ ընդգծված է կանացիությունն ու էլեգանտությունը, ըստ այդմ՝ բավական արդիական են այն կիսաշրջազգեստները, որոնք դիմացից, կողքերից կամ հետևից V-աձև կտրվածք ունեն . սա կնոջ կազմվածքը յուրահատուկ ձևով ընդգծում է: Զուգագուլպա կրող ոտքը շատ էլեգանտ է դիտվում նաև թաթի մասում կտրվածք ունեցող բարձրակրունկներով:
Ինչ վերաբերվում է գույներին, ապա այս տարի կրկին նորաձև է դասական սևը: Նախընտրելի են նաև մանուշակագույն, փիրուզագույն, կարմիր գույները:
Նկատի ունեցիր, որ այժմ այլևս արդիական չէ զուգագուլպան պահող սև երիզը թաքցնել կիսաշրջազգեստի տակ: Այստեղից էլ այս տարվա միտումը՝ զուգագուլպաները պետք է լինեն ծնկից քիչ բարձր:
Ի տարբերություն 2010-ի՝ զսպվածությունն այս տարի պետք է կոտրել. ինչքան ազատամիտ ու երևակայությամբ հարուստ, այնքան նորաձև: Ընտրիր աչք զարնող ու վառ գունային զարդանախշերով, նույնիսկ շղթաներով, բանտերով, մորթիով ու ադամանդներով (Քեթի Փերի, ականջդ կանչի) զուգագուլպաներ:
Այս տարվա նորաձևության ճիչն են ներքևում` միատոն, իսկ վերրու` թափանցիկ զուգագուլպաները: Ծնկից վերև հատվածը կարող է զարդարված լինել տարբեր նախշերով ու ժանյակներով:
Սխալ զուգագուլպա չընտրելու համար հիշիր.
• Եթե ընտրում ես վառ գույնի զուգագուլպա, կերպարդ մի ծանրաբեռնիր այլ աքսեսուարներով:
• Գծավոր զուգագուլպա ընտրելիս հիշիր, որ ուղղահայաց գծերը ոտքն ավելի ուղիղ են դարձնում, իսկ հորիզոնականները՝ ավելի հաստ, եթե դու ունես հաստ ոտքեր, ապա ուղղահայաց ու դեպի ներքև աստիճանաբար մգացող զուգագուլպան լավագույն տարբերակն:
• Եթե ուզում ես, որ ոտքերդ ավելի ուղիղ երևան, երկրաչափական պատկերներով զուգագուլպաներ ընտրիր:
Զուգագուլպայի մասին հոգեբան Վերգինե Եսայանի դիտարկումները
Եթե զուգագուլպայի չափսը և հաստությունը ճիշտ են ընտրված, եթե կինը լարված չէ իր ոտքերի «թերությունների» պատճառով, ապա նա հանգիստ է` շարժուձևի և շփման մեջ ազատ: Ընդհանրապես, կանայք մի քիչ ավելի խիստ են գնահատում իրենց ֆիզիկական տվյալները, մասնավորապես` ոտքերը:
Տղամարդկանց հաճելի է տեսնել զուզզագուլպայով կին, որովհետև բացի այն, որ դա ավելի կանացի է դարձնում ցանկացած կնոջ, նաև տղամարդու մեջ գրգիռներ է առաջացնում: Հենց դրանով է պայմանավորված, որ թեթևաբարո կանայք երբեք չեն թաքցնում իրենց ոտքերը, որպես լրացուցիչ գրավչության միջոց հագնելով զուգագուլպաներ` հիմնականում ժանեկավոր, իսկ երբեմն նաև պատառոտված:
Առօրյայի զուգագուպան պետք է ճիշտ մատուցվի հատուկ ուշադրություն չգրավի, այլ լինի հագուստի ընդանուր ոճին համապատասխանող աքսեսուար: Այս դեպքում այն տղամարդու մոտ բացի սեքսուալ ցանկություններից կառաջացնի նաև գեղագիտական հաճույք: Տղամարդիկ սիրում են հատկապես մարմնագույն կամ սև թափանցիկ զուգագուլպաները:
Իսկ որտեղի՞ց են գալիս զուգագուլպայի արմատները:
XX դարի 20-ականներին արդյունաբերության մեջ մշակվեց և երևան եկավ վիսկոզան (արհեստական մետաքս), որը գուլպաների արտադրության համար մեծ խթան հանդիսացավ։ 1938թ. «Dupon» ընկերության մասնագետներն ստեղծեցին «հեղափոխական» կտորը` նեյլոնը։
1940թ. նեյլոնե գուլպաները, որոնք իրենց բարակությամբ չէին զիջում մետաքսե գուլպաներին, բայց արժեին տասնյակ անգամ ավելի էժան, հայտնվեցին ամերիկյան խանութների վաճառասեղաններին։ Առաջին իսկ օրը վաճառվեց 780 հազար զույգ։
Սակայն ընկերության աշխատակիցները բնավ չէին պատրաստվում սահմանափակվել այս ձեռքբերումով, և նրանք երջանկացրին մարդկությանը` 1958թ. սպառողների «դատին հանձնելով» լայկրան։ Հենց այդ ժամանակ էր, որ մի հասարակ դերձակ, միմյանց կարելով երկու գուլպա, աշխարհին նվիրեց զուգագուլպաները։ Սկզբում զուգագուլպաները հայտնվեցին Ամերիկայում և ունեցան ֆանտաստիկ հաջողություն. առաջին իսկ տարվա ընթացքում վաճառվեց 64 մլն զույգ։
P.S. Նյութի շրջանականերում հարցված 20 կանանցից 5-ն է առօրյայում օգտագործում զուգագուլպա, մնացածը միայն հատուկ առիթների ժամանակ է «շլացնում տղամարդկանց», իսկ հարցված կանանցից 4-ը կարծում է, որ գուգագուլպան ամենևին էլ գայթակղիչ չէ (հավանաբար նրանք իրենց տղամարդկանց գայթակղեցնելու այլ «զենքեր» ունեն :)
Լուսանկարները` ըստ Shutterstocki-ի

















































































