Երեկույթների կամ ժամադրությունների ժամանակ երկար ուսումնասիրելով մենյուն` միևնույն է` մեզնից շատ-շատերն իրենց ընտրությունը կանգնեցնում են ծանոթ ալկոհոլային խմիչքի վրա, որը սովորաբար ոչ միայն «անփորձանք» է լինում, այլ նաև քիմքին հաճելի:
Պատրաստեց Մարգարիտա Եսոյան
Խորհրդատու` Մարիամ Սիմոնյան
Վերջերս մեր գործընկեր M-Info մարքեթինգային ու բիզնես խորհրդատվական ընկերությունը հարցում անցկացրեց` պարզելու, թե կանայք ինչ նախասիրություններ ունեն ալկոհոլային խմիչքների նկատմամբ, և որոնք են այն խմիչքները, որ արժանացել են հայ երիտասարդ կանանց համակրանքին: Ահա, թե ինչպիսի արդյուքներ է գրանցել հարցումը:
Հավանաբար ռոմանտիկ երեկույթների ավանդական սցենարի ազդեցությունն է, որ հարցման մասնակից կանանց մեծամասնությունը` որպես իրենց կողմից նախընտրելի խմիչք, նշել են գինին /173 հոգի/ և շամպայնը /16 հոգի/` ավելի շքեղ, ռոմանտիկ երեկոյի համար:
Կոնյակով կամ մարտինիիով լցված գավաթը ձեռքում պահելը կնոջ կերպարին առանձնահատուկ հմայք ու գրավչություն է հաղորդում:
Կոկետ, հարուստ ու շքեղ կերպարին հավատարիմ կանայք ու աղջիկներն իրենց ձայնը տվել են կոնյակին / 97 հոգի/ ու մարտինիին / 13հոգի/:
Եվ էլ ի՞նչ ընկերական ուրախ հավաքույթ առանց գարեջրի ու, ինչո՞ւ չէ, նաև առանց խեցգետնի: Հարցման արդյունքների տվյալներով հարցման մասնակից 90 թեթև, անկաշկանդ ու եռանդուն աղջիկների ու կանանց նախընտրելի ալկոհոլային խմիչքը գարեջուրն է:
















































































